գլխավոր Իրադարձային Հրթիռակոծությունից տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է

Հրթիռակոծությունից տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել:

Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:

Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: