գլխավոր Քաղաքականություն Հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ

Հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։Ադրբեջանաթուրքական ուժերը《Սմերչ》 կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ, որտեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։Տեւժածների մասին տվյալները ճշտվում են»։