գլխավոր Գլխավոր Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը. Արծրուն Հովհաննիսյան

Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն ամփոփ.

  • Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈՒ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։
  • Այսօր նոր քարտեզ ներկայացվեց:
  • Կեսօրին մոտ հյուսիսային հատվածում, Քարվաճառի ուղղությամբ փորձել են դիակները հանելու պատրվակով, դիվերսիոն ներթափանցման փորձ անել:
  • Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամուշ ուժերի ոչնչացումը։
  • Երեկ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի վրա հրթիռակոծումն իրականացվել է հրետանային միջոցով` ոչ մեծ տրամաչափի:
  • Մարտունիից հարավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են հարձակում զարգացնել, կորցնելոով մեծ թվով կենդանի ուժ, հետ են շպրտվել:
  • Մարտերն ընթանում են, շատ սաստիկ չեն, մեր Զինված ուժերն իրավիճակը լիովին վերահսկում են:
  • Այո, կան հակասություններ (Իլհամ Ալիևի հայտարարությունների մեջ – խմբ․), և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»:
  • Կեսօրին մոտ Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։
  • Մարտերի ինտենսիվության նվազման պատճառն Ադրբեջանի ԶՈՒ մարտունակազրկումն է։
  • Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ դեպքերում հակառակորդին հետապնդելիս նաև բնագծերի փոփոխություն են կատարում։