գլխավոր Իրադարձային Բեռլինյան բարերից մեկն Անգելա Մերկելին ընդգրկել է հյուրերի սեւ ցուցակում

Բեռլինյան բարերից մեկն Անգելա Մերկելին ընդգրկել է հյուրերի սեւ ցուցակում

Բեռլինյան Ständige Vertretung («Մշտական ​​ներկայացուցչություն») լեգենդար բարը կանցլեր Անգելա Մերկելին, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցին, Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերին եւ գերմանացի մի քանի այլ քաղաքական գործչի ընդգրկել է հյուրերի սեւ ցուցակում, հաղորդում է Der Spiegel-ը:

Բարի տնօրեն Յորն Փեթեր Բրինքմանի խոսքով` կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի պատճառով ռեստորաններն ու սրճարանները փակելու մասին Գերմանիայի դաշնային կառավարության որոշումն աղետ կդառնա հանրային սննդի ոլորտի համար: Բրինքմանը եւ նրա գործընկեր Յան Ֆիլիպ Բուբինգերը երկրի ղեկավարությանը մեղադրում են համավարակի երկրորդ ալիքին չպատրաստվելու մեջ` չնայած ապրիլյան առաջին ալիքից հետո բավականաչափ ժամանակ է անցել: Այդպիսով կառավարությունը բիզնեսին ստիպում է հսկայական զոհերի գնալ:

Ընդ որում, Ständige Vertretung-ում արել են ամեն ինչ` հյուրերի անվտանգությունն ապահովելու համար, օրինակ, օդային ֆիլտրերի համակարգ են տեղադրել, պնդում են բարի սեփականատերերը:

Մերկելի եւ այլ քաղաքական գործիչների համար մուտքի արգելքը «պատժամիջոց» է ձեռնարկության ղեկավարության կողմից` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի չափազանց կոշտ միջոցներին ի պատասխան: