գլխավոր Քաղաքականություն Էրդողանը չի թաքցնում Թուրքիայի զավթողական քաղաքականությունը. Greek City Times

Էրդողանը չի թաքցնում Թուրքիայի զավթողական քաղաքականությունը. Greek City Times

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտորեն հայտարարել է, թե հարևան երկրների տարածքները, որտեղ թուրք զինվորականները և նրանց դաշնակիցները` զինյալ գրոհայինները, իրականացրել և իրականացնում են ռազմական գործողություններ, պետք է համարել թուրքական տարածքներ։

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրում է Greek City Times պարբերականը։

«Մենք նահատակներ ունեցանք Իդլիբում, Աֆրինում, «Ձիթենու ճյուղ» և «Ճանկ» գործողությունների ժամանակ և պետք է հիշենք, որ մեր  նահատակների թափած արյունը այդ հողերը դարձնում է մեր երկրինը»,- հայտարարել է Էրդողանը։  

Աղբյուրը կարծիք է հայտնում, որ 2018-2019 թվականներին, երբ Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության իբր  «ահաբեկչական գործունեությունը» կասեցնելու նպատակով ներխուժեց Իրաք, իսկ հետո` Սիրիա, նախագահ Էրդողանը հայտարարում էր, որ ճանաչում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն հիմա անկաշկանդ հայտարարում է, որ Թուրքիան հավակնություններ ունի այդ տարածքների նկատմամբ։