գլխավոր Գլխավոր Արցախյան հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի․ Լավրով

Արցախյան հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի․ Լավրով

«Արցախյան հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի», – Коммерсантъ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավման փաստով: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները ճնշելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի», – ասել է նախարարը:

Նախարարը հիշեցրեց, որ այս թեման բարձրացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Մենք համառորեն շարունակում ենք առաջ տանել մեր դիրքորոշումը տարբեր խողովակներով», – ավելացրել է Լավրովը: