գլխավոր Իրադարձային Վիեննայում ահաբեկչության գործով ձերբակալված է 14 մարդ

Վիեննայում ահաբեկչության գործով ձերբակալված է 14 մարդ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչությունից հետո ձերբակալվել է 14 մարդ, իրականացվել է 16 որոնում, հաղորդում է Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ Ավստրիայի մայրաքաղաքում ահաբեկչական մի քանի գործողություններ են եղել։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 4 մարդ ևս 22 մարդ վիրավոր է։