գլխավոր Գլխավոր Թշնամին կրկին հրթիռակոծել է Շուշի և Մարտունի քաղաքները

Թշնամին կրկին հրթիռակոծել է Շուշի և Մարտունի քաղաքները

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կրակել է Սմերչ հրթիռահրետանային կայանքներից։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։