գլխավոր Քաղաքականություն Հայտնի է՝ երբ կարող են հայտնվել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ առաջին...

Հայտնի է՝ երբ կարող են հայտնվել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ առաջին տվյալները

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ առաջին տվյալները կարող են հայտնվել արդեն նոյեմբերի 4-ին` Երևանի ժամանակով ժամը 05:00-ին, հայտնում է РИА Новости-ն:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ում Երևանի ժամանակով 04:00-ին փակվում են արևելյան ափի ընտրատեղամասերը, իսկ կես ժամից՝ ևս մի քանի այլ վայրերում:

Այսպես կոչված տատանվող նահանգներում քվեարկությունը կավարտվի Երևանի ժամանակով ժամը 07:00-ին: Նշվում է, որ դրանցից մի քանիսում, օրինակ ՝ Փենսիլվանիայում, հեռակա ստացված ձայների հաշվարկը կարող է տևել մի քանի օր:

Ալյասկայում ընտրատեղամասերը վերջինն են փակվում՝ Երևանի ժամանակով առավոտյան 09:00-ին: