գլխավոր Հասարակություն Վիեննայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի․ ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է Ավստրիայի...

Վիեննայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի․ ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է Ավստրիայի Լինց քաղաքում

Վիեննայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Heute հրատարակությանը։ Ըստ թերթի ՝ մահացել է 21-ամյա մի տղա, ով գտնվում էր ծանր վիճակում։

Վիեննայում ահաբեկչության գործով կասկածվող անձանցից մեկը ձերբակալվել է Ավստրիայի Լինց քաղաքում: Այս մասին հայտնում է Kronen Zeitung-ը:

Անհայտ անձինք երկուշաբթի օրը հարձակում են կազմակերպել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հանցագործներից մեկը սպանվել է, մնացած հանցագործները հասցրել են փախչել: Հրաձգությունը սկսվել է քաղաքային սինագոգի մոտակայքում ՝ 20:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին):

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: Քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ նմանատիպ հարձակումներ են տեղի ունեցել ընդհանուր առմամբ Վիեննայի 6 հատվածներում։

Ավստրիայի ՆԳՆ նախարար Կարլ Նեհամմերը հայտնել է, որ ահաբեկիչներից նվազագույնը մեկը իսլամիստ ահաբեկիչ էր, ով հարում էր “Իսլամական Պետություն” ահաբեկչական խմբավորմանը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը։ Ավստրիայի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնել Վիեննայում հրաձգություն կազմակերպած անձի ինքնության մասին: 

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Ավստրիայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել, գրում է ria.ru-ն։