գլխավոր Քաղաքականություն ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայում գտնվող ռազմաբազան լքելու և Հունաստանում տեղակայվելու տարբերակը

ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայում գտնվող ռազմաբազան լքելու և Հունաստանում տեղակայվելու տարբերակը

Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ahval-ը, այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «Անկարայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի համբերությունը հատում է»: Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր է հեռանալ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից: Հավանական է նաև, որ ամերիկյան զորամիավորումները տեղակայվեն հունական կղզիներից մեկում: