գլխավոր Հասարակություն Միլոնովը հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից

Միլոնովը հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը РИА Новости-n հայտնել է, որ սոցիալական ցանցերում և մեսենջերներում, Արցախ կատարած այցից հետո, իր ընտանիքի նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից, և նա մտադիր է կապվել Ռուսաստանի ՆԳՆ հետ:

«Մեսենջերներում սկսեցին ակտիվորեն գալ սպառնալիքներ: Սպառնալիքներն ինձ են վերաբերում, իմ երեխաներին … Ես ընդգրկվել եմ Ադրբեջանի սև ցուցակում: Սա մի հարց է, ես դրան արձագանքում եմ նորմալ: Բայց այն, ինչ իրենց թույլ են տալիս Ադրբեջանի տարածքում գտնվող այս մարդիկ՝ սպառնալիքներ իմ երեխաների, իմ ընտանիքի համար ուղղակի անընդունելի են: Սա կոպտություն է: Բնականաբար, ես հենց այնպես այս ամենը չեմ թողնի», – ասել է Միլոնովը:

Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ընդգրկել էր սև ցուցակում՝ Արցախ կատարած այցից հետո: