գլխավոր Գլխավոր Արցախը լքած բոլոր պաշտոնայներին համարժեք վերաբերմունք է ցուցաբերվելու․Արայիկ Հարությունյան

Արցախը լքած բոլոր պաշտոնայներին համարժեք վերաբերմունք է ցուցաբերվելու․Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք պատերազմի օրերին լքել են Արցախն ու այժմ գտնվում են ՀՀ-ում։ Նախագահը հավաստիացրել է, որ նրանք բոլորն էլ համապատասխան վերաբերմունքի կարժանանան։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»։