գլխավոր Գլխավոր Ավստրիայի կանցլերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցության խոսքերի համար

Ավստրիայի կանցլերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցության խոսքերի համար

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:

«Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,- Twitter-ի իր էջում վարչապետ Փաշինյանի գրառմանը պատասխանել է Ավստրիայի կանցլերը։