գլխավոր Սպորտ Մարադոնայի բժիշկը պատմել է՝ ինչու է նա հոսպիտալացվել

Մարադոնայի բժիշկը պատմել է՝ ինչու է նա հոսպիտալացվել

Արգենտինայի հավաքականի լեգենդ Դիեգո Մարադոնայի անձնական բժիշկ Լեոպոլդո Լուկեն բացատրել է, թե «Խիմնասիայի» 60-ամյա մարզիչն ինչու է հոսպիտալացվել:

«Գիտեմ, որ Դիեգոն իրեն 10 անգամ ավելի լավ կարող է զգալ: Նրա հոսպիտալացումը պետք է օգնի: Եկել է այստեղ, քանի որ ուզում էր: Բայց լուրջ բան չկա:

Արդեն 3 օր է նա այստեղ է ու վերականգնում է օրգանիզմի ջրի պակասը, ինչպես նաև զննություն անցնում:

Էմոցիոնալ տեսանկյունից մենք նրան ուրիշ ձևով ենք տեսել: Բայց այնպես չէ, որ չի կարողանում սնունդ ընդունել: Մենք ուղղակի որոշել ենք, որ նա այստեղ լինի, քանի դեռ զննում ենք նրա վիճակը: Նրան հիվանդանոցում կպահենք մինչև ամեն ինչ կայունանա: Նրա հետ ամեն ինչ կարգին է: Եթե ուզենա, կլքի հիվանդանոցը»,-բժշկի խոսքերն է փոխանցում tn.com.ar-ը: