գլխավոր Գլխավոր ԵԽ պատգամավորը Վիեննայի ահաբեկչության առնչությամբ հիշեցրել է ՀՀ վարչապետի նախազգուշացնող խոսքը

ԵԽ պատգամավորը Վիեննայի ահաբեկչության առնչությամբ հիշեցրել է ՀՀ վարչապետի նախազգուշացնող խոսքը

Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Մարկո Դրեոստոն նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը:

Պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում նշել է, որ Փաշինյանը Եվրոպային զգուշացնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կանգնեցնելու մասին:

«Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացնում էր Եվրոպային․ «Եթե Էրդողանի դեմը չառնեք, թուրքերին կգտնեք Վիեննայի դարպասների մոտ»: Նույնիսկ ոչ դարպասների մոտ. այն, ինչ այսօր տեղի ունեցավ, Վիեննայի կենտրոնում էր»,- գրել է պատգամավորը:

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական առաջատար «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում նշել էր. «Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովումԼիբիայումՄերձավոր ԱրևելքումԻրաքումՍիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծելորիմ կարծիքովԼեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծումԵվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնիուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում»: