գլխավոր Քաղաքականություն Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման մասին խոսելը վաղաժամ է․ ՌԴ...

Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման մասին խոսելը վաղաժամ է․ ՌԴ փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հարցով շփումներն ընթանում են փորձագետների մակարդակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման մասին խոսելը վաղաժամ է:

Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է Интерфакс-ը:

«Ներկայումս փորձագիտական մակարդակով բանակցություններ են ընթանում, առաջին հերթին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Այլ բաների մասին խոսելը, կարծում եմ՝ վաղաժամ է»,- նշել է Ռուդենկոն՝ ի պատասխան լրագրողների՝ ՌԴ-ի միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորության մասին հարցին: