գլխավոր Հասարակություն Հաստատվել է, որ երեկվա հարձակումը միանշանակ իսլամիստական ​​ահաբեկչություն է․ Ավստրիայի կանցլեր

Հաստատվել է, որ երեկվա հարձակումը միանշանակ իսլամիստական ​​ահաբեկչություն է․ Ավստրիայի կանցլեր

Վիեննայում ահաբեկչության իսլամիստական ​​բնույթի մասին տեղեկությունները հաստատվել են, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Հաստատվել է, որ երեկվա հարձակումը միանշանակ իսլամիստական ​​ահաբեկչություն է», – նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ РИА Новости-ն:

Նա նշել է, որ խոսքը ոչ թե ավստրիացիների ու միգրանտների հակամարտության մասին է, այլ քաղաքակրթության ու բարբարոսության պայքարի:

Ինչպես ընդգծել է Կուրցը, Ավստրիան ամեն կերպ կպաշտպանի իր հիմնարար արժեքները, ապրելակերպը և ժողովրդավարությունը: