գլխավոր Հասարակություն Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 105-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 105-ի

Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 105-ի։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երկրաշարժից 1000-ից ավել մարդ տուժել է։

Հիշեցնենք, որ ուրբաթ Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիրի նահանգում Էգեյան ծովում տեղի էր ունեցել 6,6 մագնիտուտով երկրաշարժ։