գլխավոր Հասարակություն Ավստրիայի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնել Վիեննայում հրաձգություն կազմակերպած անձի ինքնության մասին

Ավստրիայի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնել Վիեննայում հրաձգություն կազմակերպած անձի ինքնության մասին

Ավստրիայի ՆԳ նախարար Կարլ Նեահամերը մանրամասներ է ներկայացնել Վիեննայում հրաձգություն կազմակերպած անձի ինքնության մասին: Այդ մասին հայտնում է RT-ն՝ մեջբերելով Kurier հրատարակությանը:

Նշվում է, որ հարձակվողը 20 տարեկան էր, նախկինում դատապարտվել էր: 2019 թվականի ապրիլին նա դատապարտվել էր 22 ամսվա ազատազրկման՝ Սիրիա մեկնելու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար: Սակայն արդեն նույն տարվա դեկտեմբերին նա կարողացել էր պայմանական վաղաժամկետ ազատման հասնել:

Բացի Ավստրիայի քաղաքացիությունից, նա ունեցել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն:

Հարձակման պահին նա զինված է եղել ինչպես հրազենով, այնպես էլ սառը զենքով: Հաղորդվում է, որ նա իր մոտ դանակ է ունեցել:

Պարզվել է, որ պայթուցիկ գոտու մասին նորությունը, որը նա իբր կրել է հանցագործության պահին, կեղծ է:

Այս հարձակման կապակցությամբ իրավապահ մարմիններն արդեն 15 խուզարկություն են իրականացրել, մի քանի մարդ բերման է ենթարկվել: