գլխավոր Գլխավոր Վահրամ Պողոսյանն արձագանքել է Զարինե Սառաջյանի բաց նամակին՝ ուղղված ԱՀ նախագահին

Վահրամ Պողոսյանն արձագանքել է Զարինե Սառաջյանի բաց նամակին՝ ուղղված ԱՀ նախագահին

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Սառաջյանի բաց նամակին, որն ուղված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին:

Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի դրան»,- գրել է Վահրամ Պողոսյանը: