գլխավոր Հասարակություն Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է․ Մերկել

Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իսլամական ահաբեկչությունը համարում է բոլորի համար ընդհանուր թշնամի: Համապատասխան հայտարարությունը, որն արվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ, երեքշաբթի Twitter-ում տեղադրել է Գերմանիայի նախարարների կաբինետի խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

«Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է: Այս մարդասպանների և նրանց հրահրողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է», – ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ТАСС-ը:

Կանցլերը ցավակցել է նաև զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Մենք չենք կարող ենթարկվել ատելությանը, որն ուղղված է մեր հասարակության մասնատմանը», – գրել է Twitter-ում Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը: