գլխավոր Քաղաքականություն Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Ավստրիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Ավստրիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը`ընդլայնել Ավստրիայի և այլ երկրների հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Ռուսաստանի ղեկավարը հեռագիր է հղել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին և կանցլեր Սեբաստիան Կուրցին ՝ ցավակցելով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը Ավստրիայի և համաշխարհային հանրության հետ համագործակցության սերտացման ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ պայքարում», – ասված է հայտարարության մեջ: