գլխավոր Գլխավոր Արցախցիներն արդեն կարող են իրենց կենսաթոշակները ստանալ Հայաստանում

Արցախցիներն արդեն կարող են իրենց կենսաթոշակները ստանալ Հայաստանում

Հայաստանում գտնվող արցախցիները կարող են արդեն ստանալ իրենց կենսաթոշակները։ Տեղեկությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նախարարը նշում է, որ նրանք հնարավորություն ունեն ՀՀ-ում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով:

«Նպաստների և իրավունքի վրա հիմնված այլ վճարումները կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՀ մեր գործընկերների հետ, որի արդյունքում առաջիկայում նաև այդ ֆինանսական միջոցները հասանելի կդառնան Հայաստանում»,- գրել է նախարար Բաթոյանը։

Նա ընդգծել է, որ նախարարությունն աշխատանքներ է տանում արցախցիների սոցիալական կարիքների գնահատման ուղղությամբ՝ նրանց միջնաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նախարարը շեշտում է՝ կարիքների գնահատման գործընթացը իրականացվելու է բացառապես պետական կառույցների կողմից՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Հավելենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի սկզբից ի վեր Արցախի մոտ 100 հազար բնակիչ է տեղահանվել, մեծ մասը ժամանակավորապես տեղափոխվել է Հայաստան։