գլխավոր Սպորտ Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել մեկ երկրում՝ 12-ի փոխարեն․ ՈՒԵՖԱ

Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել մեկ երկրում՝ 12-ի փոխարեն․ ՈՒԵՖԱ

2021 թ. 12 երկրներում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել ինչպես նախապես պլանավորված տարբերակով, այնպես էլ ավելի փոքր թվով երկրներում, հնարավոր է նույնիսկ մեկ երկրում: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Le Parisien հրատարակությունը հաղորդել էր, որ ՈւԵՖԱ-ն ուսումնասիրում է Եվրոպայի առաջնությունը 2021 թվականին մեկ երկրում անցկացնելու տարբերակը`մի շարք եվրոպական երկրներում կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ըստ աղբյուրի, Ռուսաստանը միջոցառման գլխավոր հավակնորդն է: Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ կազմակերպությունը չի բացառում մրցաշարը հյուրընկալող երկրների քանակի կրճատումը:

«Այս պահին մեր ծրագիրը Եվրոպայի առաջնությունն անցկացնել է նախատեսված տարբերակով, բայց մրցաշարը կարող է անցկացվել ոչ թե 12 երկրներում, այլ 11, ութ, հինգ կամ մեկ երկրրում», – ասել են ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:

Եվրո-2020-ի ռուսական կողմի կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը ТАСС-ին հայտնել է, որ ինքը ոչինչ չգիտի ՈՒԵՖԱ-ի`Ռուսաստանում Եվրոպայի առաջնությունն անցկացնելու ծրագրերի մասին: