գլխավոր Գլխավոր Վիեննայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի

Վիեննայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի

Վիեննայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի, այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Վիեննայի բուրգմիստր Միխաել Լյուդվիգին։

Անհայտ անձինք երկուշաբթի օրը հարձակում են կազմակերպել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, նրանց ինքնությունն ու դրդապատճառները դեռ հայտնի չեն, չորս մարդ զոհվել է, շուրջ 15 մարդ վիրավորվել է:

Հանցագործներից մեկը սպանվել է, մնացած հանցագործները հասցրել են փախչել: Հրաձգությունը սկսվել է քաղաքային սինագոգի մոտակայքում ՝ 20:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին):

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: Քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ նմանատիպ հարձակումներ են տեղի ունեցել ընդհանուր առմամբ Վիեննայի 6 հատվածներում։

Ավստրիայի ՆԳՆ նախարար Կարլ Նեհամմերը հայտնել է, որ ահաբեկիչներից նվազագույնը մեկը իսլամիստ ահաբեկիչ էր, ով հարում էր “Իսլամական Պետություն” ահաբեկչական խմբավորմանը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը։