գլխավոր Իրադարձային Սանտ Իլարի Սակալմ քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած...

Սանտ Իլարի Սակալմ քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիան

Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիան, որի ընթացքում թիրախավորվել են Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերը և քաղաքացիական բնակչությունը։ Այդ մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։

Քաղաքային խորհուրդը կոչ է արել հարգել մարդու իրավունքները, դադարեցնել հարձակումները և վերսկսել խաղաղ բանակցությունները։