գլխավոր Գլխավոր Հարձակվողներից նվազագույնը մեկը իսլամիստ ահաբեկիչ էր․ Ավստրիայի ՆԳ նախարար

Հարձակվողներից նվազագույնը մեկը իսլամիստ ահաբեկիչ էր․ Ավստրիայի ՆԳ նախարար

Անհայտ անձինք երկուշաբթի օրը հարձակում են կազմակերպել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, նրանց ինքնությունն ու դրդապատճառները դեռ հայտնի չեն, երեք մարդ զոհվել է, շուրջ 15 մարդ վիրավորվել է: Հայտնում է РИА Новости-ն:

Հանցագործներից մեկը սպանվել է, մնացած հանցագործները հասցրել են փախչել: Հրաձգությունը սկսվել է քաղաքային սինագոգի մոտակայքում ՝ 20:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին):

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն:

Քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ նմանատիպ հարձակումներ են տեղի ունեցել ընդհանուր առմամբ Վիեննայի 6 հատվածներում։

Իր հերթին, Ավստրիայի ՆԳՆ նախարար Կարլ Նեհամմերը հայտնել է, որ ահաբեկիչներից նվազագույնը մեկը իսլամիստ ահաբեկիչ էր, ով հարում էր “Իսլամական Պետություն” ահաբեկչական խմբավորմանը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը։

Ավստրիական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ կրակոցներին զուգահեռ ահաբեկիչները մի քանի տեղ պատանդ են վերցրել: Տեսանյութում երևում է կասկածյալներից մեկը, որը վազում է հրեական թաղամասով, գոռում ու կրակում: