գլխավոր Գլխավոր Վիեննայի փողոցներում իսկական դժոխք է (Տեսանյութ, լուսանկարներ)

Վիեննայի փողոցներում իսկական դժոխք է (Տեսանյութ, լուսանկարներ)

Վիեննայի փողոցներում դեռ շարունակվում է ահաբեկիչների որսը: Ավստրիայի ՆԳՆ-ը տեղեկացնում է մոտ 10 ահաբեկչի գոյության մասին: Կան բազմաթիվ վիրավորներ, զոհերի թիվը հասել է 10-ի: Մեկ ոստիկան է վիրավորվել: Այս տեսանյութում երևում է, թե ինչպես են փորձում բռնել ահաբեկչին: Ահաբեկիչները միաժամանակ հարձակվել են 6 տարբեր կետերում:

Քիչ առաջ մի տեսանյութ տարածվեց, որտեղ երևում են ձեռքերը վեր պարզած մարդիկ: Դեռ հայտնի չէ՝ նրանք պատանդներն են, թե ահաբեկիչները, սակայն որոշներն արդեն ենթադրում են, որ ահաբեկիչներն են, քանի որ ուժայինների ներկայացուցիչներ են երևում կադրում:

Ավստրիական մամուլը հաղորդում է Վիեննայի կենտրոնում Hilton հյուրանոցում պատանդառության մասին։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։Վիեննայում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այնտեղ են այս պահին գտնվում երկրի կանցլեր Կուրցն ու ներքին գործերի նախարարը։