գլխավոր Գլխավոր Ավստրիայի ներքին գործերի նախարարը բնակիչներին խնդրել է դուրս չգալ (տեսանյութ, լուսանկարներ)

Ավստրիայի ներքին գործերի նախարարը բնակիչներին խնդրել է դուրս չգալ (տեսանյութ, լուսանկարներ)

Ավստրիական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ կրակոցներին զուգահեռ ահաբեկիչները մի քանի տեղ պատանդ են վերցրել: Տեսանյութում երևում է կասկածյալներից մեկը, որը վազում ա հրեական թաղամասով, գոռում ու կրակում:

Ավստրիայի ՆԳՆ-ը տեղեկացնում է, որ հարձակման արդյունքում ոստիկաններից մեկը վիրավորում է ստացել: Ավելին, Ներքին գործերի նախարարը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել: Ըստ նրա, սպանությունները կազմակերպել են մի քանի ահաբեկիչներ ու խնդրել է քաղաքացիներին տներից դուրս չգալ: Հարձակումից հետո կան բազմաթիվ տուժածներ: