գլխավոր Իրադարձային Վիեննայում անհայտ անձը կրակ է բացել սինագոգում

Վիեննայում անհայտ անձը կրակ է բացել սինագոգում

Ավստրիական Kurier ամսագիրը տեղեկացնում է, որ Վիեննայի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է սինագոգի վրա, լսվել է մի քանի կրակոց։

Առաջին տվյալների համաձայն՝ լուրջ վիրավորում է ստացել զինված ոստիկան։ Հանցագործը փախուստի է դիմել, նրան փնտրում են։ Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով իրավապահ մարմինների աշխատակիցներ։

Արդեն հաղորդվում է մեկ զոհի և մի քանի վիրավորների մասին։