գլխավոր Գլխավոր ԱՄՆ-ը դեռ քննարկում է С-400-ների համար Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը

ԱՄՆ-ը դեռ քննարկում է С-400-ների համար Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը

Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգում դեռ կա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը` պայմանավորված վերջինս կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետական քարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այդ հնարավորությունը միշտ դիտարկվել է: Չկա որևէ նախօրոք ծրագրված ժամանակահատված այդ հարցի քննարկման և պատժամիջոցների կիրառման համար»,- ասել է Կուպերը: