գլխավոր COVID-19 Թրամփը բացատրել է, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսի դեպքերի աճը ԱՄՆ-ում

Թրամփը բացատրել է, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսի դեպքերի աճը ԱՄՆ-ում

Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ում վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը։

«Մենք ունենք ավելի շատ դեպքեր, որովհետև ավելի շատ ենք թեստավորում»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։

Սպիտակ տան ղեկավարը այս թվիթով հակադարձել է իր մրցակից՝ նախագահի մյուս թեկնածու Ջո Բայդենին, որը շարունակում է կորոնավիրուսի համավարակի տարածման մեջ մեղադրել հենց Թրամփին։

Վերջին մեկ օրում ԱՄՆ-ում COVID-19-ի 74,236 դեպք է հաստատվել։ Միացյալ Նահանգները վարակի հաստատված դեպքերի թվով առաջատարն է աշխարհում։ Գրանցված դեպքերը հատել են 9 միլիոնը։