գլխավոր COVID-19 Մերկել. Կորոնավիրուսը ցածր ջերմաստիճանի պայմաններում այլ կերպ եւ ավելի ագրեսիվ է արձագանքում

Մերկել. Կորոնավիրուսը ցածր ջերմաստիճանի պայմաններում այլ կերպ եւ ավելի ագրեսիվ է արձագանքում

Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում կորոնավիրուսը տարբեր կերպ եւ ավելի ագրեսիվ է արձագանքում, եւ Գերմանիան իր առողջապահական համակարգը պաշտպանելու համար ստիպված էր նոր սահմանափակումներով արձագանքել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի վիրուսի այդպիսի արագ տարածումը քայքայի մեր առողջապահական համակարգը»,- ասել է նա մամուլի ասուլիսին` նշելով, որ վերջին 10 օրվա ընթացքում վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թիվը կրկնապատկվել է:

Նա նշել է, որ Գերմանիային «ավելի հանդուրժելի» դեկտեմբեր է սպասում, եթե երկուշաբթի գործի դրվեն մեկուսացման նոր միջոցառումները` հավելելով, որ այդ միջոցառումների հաջողությունը մեծապես կախված է քաղաքացիների մասնակցությունից եւ փոխըմբռնումից:

Եթե ​​մարդիկ «վիրուսի տարածումը զսպելու համար հաջորդ չորս շաբաթվա ընթացքում հետեւեն սահմանափակումներին, մենք պայմաններ կունենանք ավելի հանդուրժելի դեկտեմբերի համար»,- ասել է նա: