գլխավոր Գլխավոր Փաշինյանը շնորհավորել է Գախարիային՝ հաղթանակի կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Գախարիային՝ հաղթանակի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային»,– նշված է հաղորդագրության մեջ:

Փաշինյանն ու Գախարիան հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։