գլխավոր Գլխավոր Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են. Արծրուն Հովհաննիսյան

Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են. Արծրուն Հովհաննիսյան

Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից.

  • Գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ամբողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։
  • Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։
  • Վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։
  • Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։
  • Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։
  • Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։
  • Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։
  • Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։
  • Ընդհանուր առմամբ, այսօրվա ամբողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել տապալված են։
  • Տեղեր կան, դիրքերի առջև արդեն 20 և ավելի օրեր ադրբեջանական զինված ուժերի, վարձկանների դիեր էդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ:
  • Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։