գլխավոր Սպորտ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական Քարաբաղ ակումբի պաշտոնյայի նկատմամբ

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական Քարաբաղ ակումբի պաշտոնյայի նկատմամբ

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ հետաքննություն է սկսում ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի պաշտոնյայի նկատմամբ, ով սոցիալական ցանցերում հայատյաց հայտարարությամբ էր հանդես եկել։

ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ էթիկայի և կարգապահության տեսուչ է նշանակվել, որը զբաղվելու է այս հարցով։ Ֆուտբոլային գերատեսչության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այսօր նշանակվել է էթիկայի և կարգապահության տեսուչ, որը կարգապահական հետաքննություն է անցկացնելու «Քարաբաղ» ակումբի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունների վերաբերյալ: Այս հետաքննության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա հետագայում»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քարաբաղ» ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ կոչ անելով սպանել բոլոր հայերին։