գլխավոր COVID-19 Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 1-ին Գախարիան հայտնել էր, որ ինքնամեկուսացվել է, քանի որ շփում է ունեցել իր աշխատակազմում կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ։