գլխավոր Քաղաքականություն Twitter-ն արգելել է Թրամփին ու Բայդենին հայտարարել հաղթանակի մասին մինչև պաշտոնական արդյունքները

Twitter-ն արգելել է Թրամփին ու Բայդենին հայտարարել հաղթանակի մասին մինչև պաշտոնական արդյունքները

Twitter-ն արգելել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին և սոցցանցի մյուս օգտատերերին հայտարարել հաղթանակի մասին մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը, հայտնել է Twitter-ը երկուշաբթի։

«Twitter-ի օգտատերերը՝ ներառյալ թեկնածուները (ԱՄՆ-ի նախագահը) չեն կարող հայտարարել հաղթանակի մասին մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը»,-հայտնել են ընկերությունում։

Twitter-ում պարզաբանել են, որ պաշտոնական են համարելու պետական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները, կամ ազգային 2 հեղինակավոր ԶԼՄ-ների կողմից հրապարակված արդյունքները, որոնք անում են անկախ կանխատեսումներ արդյունքների վերաբերյալ։ Խոսքը թե՛ նախագահական ընտրությունների, թե՛ կոնգրեսի ընտրությունների մասին է։