գլխավոր Գլխավոր Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 խաղաղ բնակիչ վիրավորվել է և տեղափոխվել...

Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 խաղաղ բնակիչ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց․ ՀՀ ՄԻՊ

Այսօր երեկոյան ժամը 18-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները ուժեղ հարվածներ են հասցրել Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղին: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 խաղաղ բնակիչ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվել են քաղաքացիական տները, ինչը հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, տեղի քաղաքացիական անձանց և տեղական համայնքների ղեկավարության կողմից: