գլխավոր COVID-19 Սոբյանին․ Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակը կայունանում է

Սոբյանին․ Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակը կայունանում է

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի իրավիճակը կայունանում է։

«Եթե համեմատենք իրավիճակը անցած շաբաթների հետ, ապա մենք առաջին անգամ տեսնում ենք նոր դեպքերի նվազում 1 տոկոսով։ Անցած շաբաթներում մենք մեծ աճ էինք տեսնում»,-ասել է Սոբյանինը COVID-19-ի դեմ պայքարում Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Համակարգող խորհրդի նախագահության նիստում։

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 18 665 նոր դեպք է արձանագրվել։ 245 մարդ մահացել է։ Ընդհանուր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1,655,038 դեպք, մահացել է 28,473 մարդ, ապաքինվել է 1,236,033 մարդ։