գլխավոր Քաղաքականություն Թրամփ․ Սրանք ամենակարևոր ընտրություններն են, որ երբևէ եղել են

Թրամփ․ Սրանք ամենակարևոր ընտրություններն են, որ երբևէ եղել են

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ընտրությունների նախօրեին հանդես է եկել կոչով։ Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել ընտրողներին շուտ գնալ տեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը։

«Գնացե՛ք ընտրախցիկներ ու քվեարկե՛ք շուտ ու անձամբ։ Թույլ մի՛ տվեք, որ ձեր ձայնը գողանան։ Սրանք ամենակարևոր ընտրություններն են, որ երբևէ եղել են։ Շնորհակալ եմ»,-ասել է Թրամփը տեսաուղերձում, որը տեղադրված է Միացյալ Նահանգների նախագահի Twitter-ի էջում։