գլխավոր Հասարակություն Նիգերիայում 15 մարդ մահացել է անհայտ հիվանդությունից

Նիգերիայում 15 մարդ մահացել է անհայտ հիվանդությունից

Նիգերիայի հարավում 15 մարդ մահացել է անհայտ հիվանդությունից։ Դեպքը տեղի է ունեցել Դելտա նահանգում։

African News Agency-ն հայտնում է, որ վարակը տարածվել է մի քանի համայքներում։ Տեղական մարմիններն անհանգստացած են տեղի ունեցածով ու պատրաստ են անել ամեն բան հիվանդության տարածումը կանխելու համար։

Մահացածների տարիքը 18-ից 25 է։ Տեղական առողջապահական մարմիններին տրվել է հրաման արագ հետազոտելու, թե ինչն է եղել Դելտա նահանգի այս բնակիչների մահվան պատճառը։ Ներկա պահին էպիդեմիոլոգները այցելել են մահացածների ընտանիքներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստացել վիրուսի բացահայտման համար։ Մասնագետները չեն բացառել, որ մահվան պատճառը կարող է հեմոռագիկ տենդը լինել։