գլխավոր Իրադարձային Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի

epa08791370 Rescue and health workers carry a dead body from a collapsed building after a 7.0 magnitude earthquake, originating in the Aegean Sea, hit the area in Izmir, Turkey, 01 November 2020. According to media reports, the earthquake left dozens of people dead and hundreds injured. EPA-EFE/ERDEM SAHIN

Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Երկրաշարժից զոհերի թիվը հասել է 91-ի, ևս 994 մարդ տուժել է։ 774 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,-ասված է հայտարարության մեջ։  

Հիշեցնենք, որ ուրբաթ Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիրի նահանգում Էգեյան ծովում տեղի էր ունեցել 6,6 մագնիտուտով երկրաշարժ։