գլխավոր Հասարակություն Դուք պետք է հաղթեք․ սուպերմարկետի աշխատակիցը՝ ՀՀ դեսպանին

Դուք պետք է հաղթեք․ սուպերմարկետի աշխատակիցը՝ ՀՀ դեսպանին

Լյուքսեմբուրգում և Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրպարակելով Արցախի դրոշի պատկերով իր դիմակը․

«Մտա խանութ, ավելի ճիշտ մեծ սուպերմարկետ, վճարեցի: Դրամարկղի մոտ նստած տղան, երևի ուսանող, առանց հարց տալու (ենթադրում եմ դիմակս նկատելով) ասաց ցտեսություն ու ամենակարևորը` Best of Luck with your neighbors. You have to win.

Հուզմունքս հազիվ զսպեցի։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,- գրել է Տիգրան Բալայանը։