գլխավոր Սպորտ Ալաշկերտը հաղթեց Նոային ու բարձրացավ 3-րդ հորիզոնական🎥

Ալաշկերտը հաղթեց Նոային ու բարձրացավ 3-րդ հորիզոնական🎥

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Ալաշկերտին» ու պարտություն կրեց: Խաղն ավարտվեց 1-2 հաշվով:

Խաղի 25-րդ րոպեին մրցավարը վիճելի 11-մետրանոց հարված նշանակեց «Նոայի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Ալեքսանդր Գլիշիչը, իսկ առաջին կեսի ավելացված 1-ին րոպեին Դավիդ Դավիդյանը կրկնապատկեց այն:

Տանտերերը մրցակցի դարպասը կարողացան գրավել միայն 85-րդ րոպեին. աչքի ընկավ Ալեքսանդր Օլիվեյրան:

Այսպիսով, «Ալաշկերտը» հավաքեց 12 միավոր ու բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Նոան» 10 միավորով կհայտնվի 4-րդ տեղում: