գլխավոր Քաղաքականություն Դավիթ Բեկից ավելի արևելք մարտական գործողություններ ընթացել են երեկ, այսօր էլ կան,...

Դավիթ Բեկից ավելի արևելք մարտական գործողություններ ընթացել են երեկ, այսօր էլ կան, բայց երեկվա ու առաջին օրվա սաստկությանը չկա․ Արծրուն Հովհաննիսյան

«Ազատության» հետ զրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Դավիթ Բեկի ուղղությամբ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

«Այսօր ավելի հանգիստ է եղել, Դավիթ Բեկից ավելի արևելք մարտական գործողություններ ընթացել են երեկ, այսօր էլ կան, բայց երեկվա ու առաջին օրվա սաստկությանը չկա: Մարտեր կան տարբեր ուղղություններում, բայց համեմատած նախորդ մարտական գործողությունների, համեմատաբար հանգիստ է»,- ասել է Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ այսօր զորահավաքային պրոցեսը բնականոն է ընթանում. «Մենք ում որ կանչով բերում ենք՝ տանելու, և սկսում ենք մարզումներ իրականացնել, երևի թե 99,9 տոկոսը ժամանակին գալիս, ներկայանում է, գումարած կամավորները, որոնց չէինք էլ նախատեսել տանել»: