գլխավոր Հասարակություն Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը կավելանա մեկով

Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը կավելանա մեկով

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը ավելացնել ևս մեկով, վերջինս ռազմական դրության  ընթացքում կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նախագծով նախատեսվում է Երևանի քաղաքապետի տեղակալների հաստիքների քանակը ավելացնել մեկ հաստիքային միավորով, այսպիսով` 3 տեղակալի փոխարեն՝ քաղաքապետը կարող է ունենալ 4 տեղակալ: Այդ տեղակալը կլինի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարը (հրամանատար):

Տերտերյանի խոսքով՝ դա մշտական հաստիք է լինելու:      

Նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկությամբ ստացավ 69 կողմ, 1 ձեռնպահ ձայներ: