գլխավոր Իրադարձային Նիդերլանդներում «Կետերի պոչեր» քանդակը կանխել է մետրոյի գնացքի ջուրը ընկնելը

Նիդերլանդներում «Կետերի պոչեր» քանդակը կանխել է մետրոյի գնացքի ջուրը ընկնելը

Նիդերլանդական Սպայկենիս քաղաքում տեղակայված «Կետերի պոչեր» քանդակի շնորհիվ հնարավոր է եղել կանխել մետրոյի գնացքի ջուրը ընկնելը, որը բախվել է բաց կայանի գծերի վերջում գտնվող արգելապատնեշին, հայտնում է Dutch News պորտալը:

Նշվում է, որ կեսգիշերին գնացքը դուրս է եկել գծերից և բախվել քանդակին, որը գտնվում է 10 մետր բարձրության վրա: Վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ գնացքից, գնացքում ուղևորներ չեն եղել: