գլխավոր Իրադարձային Արդեն երրորդ օրն է, ինչ սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում...

Արդեն երրորդ օրն է, ինչ սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները

Արցախի Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ` Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը հայտնել է.

«Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք:

Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»։